Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Էրդողանի հետ հանդիպման արդյունքներից
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Լվովում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հացահատիկի գործարքի բարելավման, ինչպես նաև Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Լվովում հանդիպման ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ենք հացահատիկի նախաձեռնության բարելավման հնարավորությունը, Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։ Բացի այդ, կողմերն անդրադարձել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցերին։ Զելենսկին մանրամասներ չի հայտնել։ Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր Լվով է ժամանել Լեհաստանի Ժեշով քաղաքից, որտեղ վայրէջք է կատարել նրա ինքնաթիռը։ Սկզբում Թուրքիայի ղեկավարը հանդիպել է Զելենսկու հետ, իսկ հետո կայացել է եռակողմ հանդիպում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
