Մոսկվան պատասխանի է սպասում Հայաստանից. ՌԴ ԱԳՆ
![]() Մոսկվան պատասխանի է սպասում Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի կապակցությամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։ «Համապատասխան հայտարարություն է արել Երևանում ՌԴ դեսպանությունը։ Այսօր կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության մեր գործերի ժամանակավոր հավատարմատարի և Հայաստանի արտգործնախարարության ղեկավարության միջև, մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին. «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչեցնում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։ Սա համարում ենք ուղիղ սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, և որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները»: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
