«Ունենք տեղեկություն, որ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ»․ Արտյուշ Գրիգորյան
![]() «Ունենք դեռևս երկու անհետ կորած քաղաքացիներ։ 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը նույնականացված չէ։ Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա կունենանք մեկ անհետ կորած քաղաքացի»,- այսօր՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։ «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ»,- նշեց նա։ «Հիմա որոնողական աշխատաքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ շենքի փլուզման վտանգ կա։ Գրիգորյանը նշեց, որ որոնողական աշխատանքներում ներգրավվել են փրկարար շներին։ «Շները որոնողական աշխատաքներ են իրականացնում, որ կարողանանանք մոտավոր ազդակ ստանալ, թե քաղաքացին փլատակների որ մասում է գտնվում, եթե, իհարկե, փլատակներին մոտ է»,- հավելեց նա։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
