Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

747
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 15:18
Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։