Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Երուսաղեմում ավտոբուսի վրա կրակած անձը ձերբակալվել է

1983
Կիրակի, 14 օգոստոսի, 2022 թ., 16:30
Երուսաղեմում ավտոբուսի վրա կրակած անձը ձերբակալվել է

Երուսաղեմում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է, գրում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով իրավապահներին:
Ձերբակալվածը 26-ամյա արաբ Ամիր Սիդավին է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմի Հին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է 8 մարդ, որից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Տղամարդը կրակոցներ էր արձակվել ուղևորատար ավտոբուսի ուղղությամբ և դիմել փախուստի:

Ոստիկանությունը կատարվածը դիտարկել էր որպես ենթադրյալ ահաբեկչություն: