«Իշխանությունն ինչո՞վ է հիմնավորում հանցագործությունների թվի այսպիսի ահռելի մեծացումը». Ն․ Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Ինչպե՞ս հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ավելի շատ հանցագործություններ են տեղի ունենում, քան Սերժ Սարգսյանի օրոք Ս․թ․ օգոստոսի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 17005 իրավախախտում՝ 3213-ով ավելի, քան 2021թ. նույն ժամանակահատվածում: Արձանագրվել է 10344 ոչ մեծ ծանրության հանցագործության դեպք՝ 3109 դեպքով ավելի, քան 2021թ. նույն ժամանակահատվածում: Արձանագրվել է 4230 միջին ծանրության հանցագործության դեպք՝ 130 դեպքով պակաս, քան 2021թ. նույն ժամանակահատվածում: Արձանագրվել է 2248 ծանր հանցագործության դեպք՝ 181 դեպքով ավելի, քան 2021թ. նույն ժամանակահատվածում: Արձանագրվել է 183 առանձնապես ծանր հանցագործության դեպք՝ 23 դեպքով ավելի, քան 2021թ. նույն ժամանակահատվածում: Հրապարակված տվյալների վերլուծությունից հետևում է, որ հանցագործությունների թիվը գնալով մեծանում է: Ցավով պետք է արձանագրել, որ շատացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ոչ մեծ ծանրության, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Չզլացա և ուսումնասիրեցի 2017թ․ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 9616 իրավախախտում՝ 107-ով պակաս, քան 2016թ. նույն ժամանակահատվածում: Այլ կերպ ասած, եթե Սերժ Սարգսյանի կառավարման օրոք՝ 2016թ․ հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է հանցագործության 9616 դեպք, իսկ 2017թ․ հունվար-հունիս ամիսներին՝ 9723 դեպք, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք՝ 2022թ․ հունվար-հունիս ամիսներին, արձանագրվել է հանցագործության 17005 դեպք, իսկ 2021թ․ հունվար-ունիս ամիցներին՝ 13792 դեպք։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի օրոք 2022թ․ հունվար-հունիս ամիսներին Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածի՝ 2017թ․ հունվար-հունիս ամիսների համեմատ արձանագրվել է 7282 դեպքով ավելի հանցագործության դեպք։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ավելի շատ հանցագործություններ են տեղի ունենում, քան Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում։ Ինձ հետաքրքրում է, թե իշխանությունն ինչո՞վ է հիմնավորում հանցագործությունների թվի այսպիսի ահռելի մեծացումը։ Ըստ տարիների՝ ՀՀ-ում արձանագրված հանցագործությունների պատկերը հետևյալն է. 1. 2017թ․ 20284 2. 2018թ․ 24678 3. 2019թ․-26850 4. 2020թ․ -26468 5. 2021թ-30245 Հ․ Գ․ Խնդրում եմ միայն չարձագանքեք, թե Սերժի ժամանակ կեղծում էին վիճակագրական տվյալները, իսկ այսօր՝ ոչ։ Թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ վիճակագրական կոմիտեն ղեկավարում է նույն մարդը՝ Ստեփան Մնացականյանը»: Աղբյուրը` Նորայր Նորիկյան |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18