Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում. ԶԼՄ

408
Հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ., 18:30
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում. ԶԼՄ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին՝ սահմանամերձ Կարս քաղաքում, այս մասին հաղորդում է «Ուլուսալլ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ հանդիպմանը մասնակցելու են երկու երկրների արտաքին գերատեսչությունների, առևտրի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ։ Դրա արդյունքների հիման վրա կսկսվի տեխնիկական հարցերի ուսումնասիրությունը, որոնց շուրջ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ։