«Գնացի գազի բալոնի փորձաքննության, պահանջեցին 12000 դրամ, կնիքը խփեցին ու.... վերջ». Մ. Առաքելյան
![]() Օգտատեր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Այսօր գնացի մեքենայի հեղուկ գազի բալոնի փորձաքննության: Նախ ասեցին՝ հոպար ջան մաշնեն ստե կայնցրու, հեդո հել երրորդ հարկ, ձախի վրի դուռը: Բարձրացա: Ուզեցին տեխանձնագիր և իմ հեռախոսով նկարած բալոնի պատկերը, գրանցեցին համակարգչում, պահանջեցին 12000 դրամ, ստացան, կնիքը խփեցին ու...վերջ: Ասում եմ՝ բա փորձաքննությու՞նը: Գագոոո՜ միատ են դեղին սարքով բալոնի պատերի հաստությունը նայի: Իջա, Գագոյի ձեռքի դեղին սարքը հիշեցնում էր մանկական խաղալիքի հեռակառավարման վահանակիկ, իրանց լեզվով՝ ՊՈւԼՏ: Պպզեց, այդ հրաշք սարքը տարավ-բերեց բալոնի տակով և հայտնեց արդարացնող դատավճիռը՝ հոպար, ձեր բալոնը լավն ա, կարաք քշեք: Ըհը: Իտալացին և այլն, գլխներին զոռ են տվել գործարան են կառուցել, բալոններ են արտադրում, որի փորձաքննությունը տիեզերական Հայաստանում կարող են անել ամեն պատահած գառաժում: Տհաս ուռոդներ... Աղբյուրը` Մեսրոպ Առաքելյան |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
