Կառավարությունը քաղաքացիներին մղում է ապօրինությունների. օրենք է ընդունել ու ձեռքերը լվացել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործադիր մարմինը, արդեն որերորդ դեպքն է, օրենք է ընդունում, հետո՝ ձեռքերը լվանում, կամ էլ վերջնաժամկետ է նշանակում, բայց չի հաշվարկում, թե այդ որոշումն ինչպես է կատարվելու և ինչ հետևանքներ կարող է ունենալ: Օրինակները բազմաթիվ են՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը, հանրային սննդի վայրեր, կինո, թատրոն մուտքը QR կոդերի հավաստման դեպքում: Կհիշեք՝ սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուն վերջնաժամկետ էր հայտարարվել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվեց, որովհետև սպանդանոցները չէին կառուցվել, և գործադիրը ստիպված եղավ մի քանի անգամ հետաձգել վերջնաժամկետը: Միևնույնն է, խնդիրն այս պահին էլ դեռ կարգավորված չէ, կան ահազանգեր, որ միսը սպանդանոցային պարտադիր մորթի գրեթե չի ենթարկվում: Հիմա հերթը գազաբալոնները պարտադիր փորձարկման ենթարկելու մասին օրենքինն է: Այս դեպքում սահմանվել է վերջնաժամկետ՝ օգոստոսի 1, սակայն արդեն երեք օր է, ինչ գազաբալոնների վկայագրման կայաններում իսկական քաոս է. մեծ հերթեր են, մարդիկ չեն հասցրել փորձաքննության ենթարկել գազաբալոնը: Այս հարցի ուղիղ պատասխանատուն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, հեռվից լուռ հետևում է իր կողմից ստեղծած շիլաշփոթին. չի հաշվարկվել, թե քանի ավտոմեքենա կա, քանի կայան կա, որը կարող է փորձաքննության ենթարկել գազաբալոնը, և ինչքան ժամանակ է պետք սպասարկելու համար: Բացի այս, պարզվում է՝ այս կառույցը չի համագործակցել գազալցակայանների հետ, որովհետև լցակայանները թվային համակարգին միացված չեն, որով կպարզեն՝ գազաբալոնը վկայագրված է, թե ոչ: Այսինքն՝ քաղաքացիներին կառավարությունը մղում է ապօրինությունների: Բացի այս, եթե գործադիրը օրենքն ընդունել է՝ օրենքի հիմքում դնելով անվտանգությունն ու մարդկանց կյանքին սպառնացող վտանգը, ապա փաստացի հերթի մեջ գտնվող քաղաքացու մեքենայի բալոնը, Աստված մի արասցե, կարող է մի օր պայթել: Իսկ ո՞վ է կրելու պատասխանատվություն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է, Սևանի տարածաշրջանի ճանապարհներին՝ մառախուղ
10812.02.2026, 20:30
Վարորդները նախազգուշացնում են փոսերի մասին «Ավիրյան» ցուցանակով (տեսանյութ)
18411.02.2026, 23:42
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
19729.01.2026, 19:54
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
20628.01.2026, 18:18
«Այս սոսկալի թվերը համակարգային խնդիրների հետևանք են». Գոռ Մադոյան (լուսանկար)
23027.01.2026, 21:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ
30125.01.2026, 08:12
