Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն ընդգծել են հայ գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը

997
Երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ., 19:18
Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն ընդգծել են հայ գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը: