Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ

964
Երկուշաբթի, 18 հուլիսի, 2022 թ., 16:24
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից: