«Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի դեպքում օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք». Ռուբեն Գրիգորյան
![]() ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ Հանրապետությունում բարձր ջերմային ալիքի առկայությամբ պայմանավորված՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ցուցանիշը նորմայից բաձր է: «Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմն իր կենսագործունեությունն ապահովելու համար ստիպված է կատարել կրկնակի աշխատանք, արհեստական ծանրաբեռնվածություն է առաջանում մեր օրգանիզմի սրտանոթային և շնչառական համակարգերի վրա: Խուսափելու համար օրգանիզմի գերծանրաբեռնածությունից, խորհուրդ է տրվում շոգ ժամանակ չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո: Թիրախային խմբերը հանդիսանում են մեր մեծահասակները, հղիները, երեխաներն ու քրոնիկ հիվանդություն ունեցողները»,- ասել է մասնագետը՝ խորհուրդ տալով օգտագործել 2-3 լիտր խմելու ջուր, նախապատվությունը տալ բուսական ծագման սննդամթերքին: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
