«Կառավարության և Կենտրոնական բանկի աշխատանքում խոռոչներ եմ տեսնում». Վարդան Արամյան
![]() «Ռեվյու»-ի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը նշել է, որ գնաճն այսօր դարձել է գլխացավանք ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Նա նշել է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում մայիսին գնաճը եղել է 8,2 տոկոս, իսկ մեր հարևան Վրաստանում այն հասել է շուրջ 13 տոկոսի: «Առանձին որոշակի ապրանքատեսակների մասով գուցե հնարավոր էր մի փոքր մեղմել գնաճի տեմպերը, բայց հնարավոր չէր, ինչ էլ որ անեիր՝ արտադրողական ծավալները մեծացնեիր, գյուղոլորտին մեծ աջակցություն ցուցաբերվեր և այլ, ամեն դեպքում գնաճի մեծ մասը ներմուծված է և ամբողջությամբ հնարավոր չէր վերացնել»,- նշել է Արամյանը: Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկը պարտավորություն չի զգում, որ դրամի՝ սեփական արժույթի արժևորումը կամ բարձր տոկոսադրույքները խնդիրներ են առաջացնում տնտեսության՝ հատկապես արտահանելի հատվածի համար, ուստի հենց այստեղ է, որ գործի պետք է անցնի Կառավարությունը՝ ինչ-որ կերպ օժանդակելով արտահանողներին: «Շատ կարևոր է, թե ինչպես են Կառավարությունն ու Կենտրոնական բանկն աշխատում ձեռք ձեռքի տված։ Այդ աշխատանքում ես որոշակի խոռոչներ եմ տեսնում։ Օրինակ՝ տեսնում եմ, որ Կառավարությունն ընդունել է բյուջե, որի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների զգալի մասը ներքին աղբյուրներն են (պարտատոմսերի թողարկում), տեսնում եմ, որ ծախսային գերակայությունները այդքան էլ չեն նպաստում տնտեսության և ներդրողի համար հույժ կարևոր խնդրի՝ պաշտպանության և անվտանգության ռիսկերի չեզոքացմանը»,- ասել է Արամյանը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
