«Չկշռադատված հեղափոխական քայլերը ֆինանսաբանկային համակարգում կարող են բերել «մեծ աղետի»». Կարեն Ադոնց
![]() Տնտեսագետ Կարեն Ադոնցը գրում է. «ՉԿՇՌԱԴԱՏՎԱԾ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԵՐԵԼ «ՄԵԾ ԱՂԵՏԻ» Բանկերը մասնավոր ընկերություններ են՝ կարող են սննկանալ, օգտագործել իրենց «դիրքը», չարաշահել պետության կողմից շնորհված «կիսավարչական» վերահսկման լծակները և այլն։ Բանկերը՝ բիզնեսին, պետությանը և հանրությանը ծառայություն մատուցելուց զատ, չեն կարող և չպետք է օժտվեն այլ լծակներով։ Սա արդեն վերածվում է այլ «ինստիտուտի»։ Հասկանալի է, որ մեր բանկերը համաշխարհային ֆինանսական համակարգի մաս են կազմում և «վերահսկվում» են։ Բայց չի կարելի «զոմբիացնել» տնտեսական համակարգը, խաթարել մրցակցային դաշտը, խարխլել ֆինանսադրամական հարաբերությունների զարգացման բնականոն ընթացքը։ Ցանկացած լուրջ ֆինանսաբանկային ճգնաժամի պարագայում, ֆինանսական համակարգը կարող է հայտնվել այնպիսի «կոլապսի» մեջ, որ մեր մի քանի տարվա բյուջեն էլ դնենք, չենք փրկի։ Տպավորություն է ստեղծվում, որ ամեն գնով ուզում ենք աշխարհից առաջ ընկնել, բայց չգիտենք՝ որ հարցում։ Կեղտը, երթևեկությունն ու տրանսպորտը նախ կարգի բերեք. դրանից զատ, բոլոր քայլերը կա՛մ հանրային միջոցների «փոշիացում» են, կա՛մ «սպառնալիք». բարձր մասնագիտացում են պահանջում»։ Աղբյուրը` Կարեն Ադոնց |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
