Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Մոսկվայի մարզում տան փլուզման հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել

681
Շաբաթ, 09 հուլիսի, 2022 թ., 09:30
Մոսկվայի մարզում տան փլուզման հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել

Մոսկվայի մարզի Ռամենսկի թաղամասում կառուցվող տան փլուզման հետևանքով ՀՀ 45-ամյա քաղաքացի է մահացել, այս մասին գրում է МК-ն: Նշվում է, որ շինարարները գտնվել են տան առաջին հարկում, երբ տանիքը հանկարծակի փլուզվել է: Նրանցից մեկը կարողացել է հետ ցատկել, իսկ Հայաստանի քաղաքացին չի հասցրել ու մնացել է բետոնե սալի տակ:

Դեպքի առթիվ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեում հետաքննություն է անցկացվում։