«Նորից բանկերի փողը պակասել է և հավանաբար որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել»․ Հ․ Բագրատյան
![]() ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը․ «Բանկերից մեկում այսօր փոխարժեքների այսպիսի հաջորդականության հանդիպեցի. դոլար՝ 407-427 (մարժա՝ 5%), եվրո՝ 411-449 (մարժա՝ 9.2%), ռուբլի՝ 5.4-7 (մարժա՝ 30%)։ Գյուղացին կամ արդյունաբերական բանվորը մի ամբողջ տարի իրենց ճղում են 10 կամ 5 տոկոս շահութաբերություն ունենալու համար, իսկ այստեղ վայրկենական՝ 10-30%։ Նկատենք, որ այդ մարժան մոնղոլական տուղրիկների նկատմամբ չէ, այլ ՀՀ հիմնական առևտրատնտեսական գործընկերների (ՌԴ, ԵՄ) արժույթների նկատմամբ։ ՀՀ ԿԲ-ն ունի բոլոր գործիքները նման բան թույլ չտալու համար։ Բայց "զբաղված" է անգործությամբ։ Բա արժևորու՞մը։ Դեռևս մարտի սկզբին ասել էինք դրա վտանգի մասին։ Ի՞նչ արեցին։ Ոչինչ։ Դրամի արժևորման արդյունքում տնտեսության իրական հատվածը կաթվածահար է։ ԿԲ նախագահը կմկմալով ինչ-որ բաներ էր բացատրում արժևորման հետ կապված. իբրև թե գնաճի ճնշում կա, այդ իսկ պատճառով ԿԲ-ն դոլար չի գնում շուկայում։ Լսում ես ու զարմանում, այդ մարդը ժամանակակից որևէ տեսություն կարդացած կ՞ա, երբ գնաճը չեզոքացվում է առանց ազգային արժույթի արժևորման։ Հիմա էլ հուլիսի 1-ից գործում է անկանխիկ գործառնությունների մասին մի անհեթեթ օրենք։ Նորից բանկերի փողը պակասել է և հավանաբար որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել։ Ո՞վ կարող է ասել, թե այդ օրենքը ի՞նչ կապ ունի ստվերի հետ։ Ոչ մի։ Ոչինչ մի արեք էլի. հավատացեք տնտեսությունն առանց ձեր օրենքների ավելի լավ կարող է զարգանալ։ Թե չէ անընդհատ «ռեֆորմներ» եք անում, տնտեսությունն «աճում» է, բայց արի ու տես, որ մեր բոլոր հարևաններից ավելի ու ավելի ենք ետ ընկնում»։ Աղբյուրը` Հրանտ Բագրատյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
