«Ի՞նչ պատճառով սկսվեց արտարժույթի արժևորումը` դրամի հանդեպ»․ Արման Վարդանյան
Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Քանի որ բոլորն արդեն հասկանում են, որ Հայստանում դոլարի, եվրոյի գինը կախված չէ ռուս ներգաղթյալների անկանխիկ փոխանցումներից, փորձենք հասկանալ՝ ինչ պատճառով սկսվեց արտարժույթի արժևորումը՝ դրամի հանդեպ։ 1. Պետերբուրգում տնտեսական ֆորում։ 2. Ձեռներեցների և արդյունաբերողների միության ժողովը։ Այս երկու տնտեսական կարևոր միջոցառումների շրջանակներում հնչած ելույթներում կոմպետենտ պաշտոնյաների կողմից նշվել է ռուբլու չափից շատ արժևորման վնասներն ու վտանգները։ Բայց կար նաև մի խնդիր, որը շատերի կարծիքով անլուծելին էր։ Արտարժույթի շուկայում ինտերվենցիաների (միջամտություններ) ռուսական ԿԲ չի կարող։ Խավարում են արտահանում ունեցող վառելիքային ընկերություների մոտ դոլարի ու եվրոյի, առկա մեծ քանակությունը, ներկրումների սահմանափակումները, արտարժույթի պահանջարկի փոքր լինելը՝ ներդումների սահմանափակումների պատճառով։ Կարճ ասած՝ ռուբլու արժևորման համար գործիքներ թվում էր՝ չկա։ Բայց ինչպես հասկացանք, գտնվել են գործիքներ, արտարժույթի վրա ազդելու համար, դրանք այս պահին հայտնի չեն, բայց խոսակցություններ կան, որ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների և ԿԲ -ի լծակներ են գործածվում։ Կա մի հանգամանք, որն անսպասելի ստեղծվեց, դա նավթի գների անկումն էր համաշխարհային շուկայում։ Ինչպես հասկացաք, հայկական դրամի կուրսը դոլարի, եվրոյի հանդեպ մեծամասամբ կապված ՌԴ կառավարության որոշումներից։ Հայկական բանկերով անցնող վիրտուալ դոլարի, եվրոյի քանակի հետ կապ չունի։ Հայկական բանկերը հիմնականում այդ ֆինասական հոսքի համար ծառայում են իբր տարանցիկ բանկեր, այսինքն՝ փողեր ֆիզիկապես չեն գալիս և խառնվում մեր շուկային։ Դրանից մի փոքրիկ մասն է, որ ծախսվում է ՀՀ տարածքում։ Հայաստանի բանկային համակարգը բալանսավորում է կանխիկ արտարժույթի և ռուբլու շրջանառությունը՝ մուտքերի և ելքերի հետ, սինխրոնանալով Ռուսաստանում ձևավորվող կուրսերին։ Առայժմ այսքանը»։ Աղբյուրը` Արման Վարդանյան |
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վարքագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
99Երեկ, 16:00Մասքը հայտարարել է, որ F-35 արտադրողներն ապուշ են
54925.11.2024, 22:12«Դիմել եմ Կառավարությանը՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու համար». Մեսրոպ Առաքելյան
10725.11.2024, 11:30Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
69224.11.2024, 19:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
17623.11.2024, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
20922.11.2024, 09:36