«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է: Համենայնդեպս, այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել այս ծրագրին: Նրանց պատմելով՝ ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը չկա, այդ իսկ պատճառով այն դադարեցվել է: Թերթն այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Այդ ծրագիրը, ինչպես զբաղվածության որոշ այլ ծրագրեր ևս, վերախմբագրման փուլում է արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ի դեպ, ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող էր կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: Բայց այս ծրագրից բոլոր դիմողները չէ, որ կարողացել են օգտվել, քանի որ միշտ հերթագրման ու մայրիկների ընտրության մասով խնդիրներ են առաջացել: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
