Սնկային թունավորմամբ մայր ու աղջիկ են տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք
![]() Սնկային թունավորում ախտորոշմամբ շտապ բուժօգնության մեքենայով նախօրեին «Վանաձորի բժշկական» կենտրոն են տեղափոխվել մայր ու աղջիկ: Այս մասին հայտնում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը։ «Ընդունման պահին նրանց վիճակը գնահատվել է ծանր, անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Կատարվել են դեզինտոկսիկացիոն միջոցառումներ: Մոր ու աղջկա վիճակն այսօր արդեն գնահատվում է կայուն բավարար: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքի ավագ բժիշկ Արայիկ Փիլոյանը մեկ անգամ եւս կոչ է անում չհավաքել եւ չուտել անհայտ ծագման սունկ, իսկ ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, անմիջապես դիմել հիվանդանոց»,-ասված է հաղորդագրության մեջ: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
