Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Վրաստանը չի հրաժարվի ռուսական էլեկտրաէներգիայից

1510
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 22:18
Վրաստանը չի հրաժարվի ռուսական էլեկտրաէներգիայից

Վրացական կողմը չի նախատեսում դադարեցնել ռուսական էլեկտրաէներգիայի գնումը դրա ցածր գնի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան:

«Ելնելով սակագների զգայունությունից՝ մենք շքեղություն չունենք քաղաքական նկատառումներով Ռուսաստանի էժան էներգիայից հրաժարվելու»,- ասել է Նարմանիան։

Նա նշել է, որ Վրաստանը մի քանի ամիս է՝ էլեկտրաէներգիա է գնում Ռուսաստանից։ Ռուսական կողմի ռեսուրսը, ըստ նրա, ավելի էժան է, քան Թուրքիայինը և Ադրբեջանինը։

Նարմանիան հավելել է, որ եթե արևմտյան երկրներն արգելեն Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնելը, Վրաստանը չի ընկղմվի էներգետիկ ճգնաժամի մեջ։