Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու. «Ժողովուրդ»
![]() Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՀՀ տարածքում մսամթերքի, կարտոֆիլի, ելակի, ձմերուկի, սեխի, ցորենի օտարման համար սահմանել ավելացված արժեքի հարկի 10 տոկոս դրույքաչափ, ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրանք է համարվում նաև սպանդանոցային ծագման մսեղիքը և ենթամթերքը: Ավելին՝ Հայաստանում արտադրված մսամթերքի, մշակված մրգի ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը կհաշվանցվի՝ կառավարության սահմանած կարգով։ Կառավարությունն այս տարբերակով փորձում է ստվերը կրճատել և շուրջ 30 տոկոսով կամ 86 մլրդ դրամով ավելացնել հարկման բազան, նաև լրացուցիչ հավաքագրել շուրջ 6 մլրդ դրամ ԱԱՀ գյուղացիների սուղ միջոցներից։ Կհաջողվի արդյոք, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ գյուղատնտեսները սա ոչ միանշանակ են ընդունելու, պարզից էլ պարզ է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
