Արագածոտնի մարզպետը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամներով․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամ-մտերիմներով․ ամենայն հավանականությամբ, այսօր մարզպետի հերթական մտերիմը կնշանակվի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում, մինչդեռ մայիսի կեսերին թեկնածուն մեկ անգամ կտրվել է պաշտոնի համար հայտարարված մրցույթից, բայց մեկ ամիս հետո դզել-փչել են, որ ամեն ինչ բարեհաջող անցնի։ Մի քանի օր առաջ նա անցել է գրավոր քննությունը, այսօր բանավորն է նշանակված։ Սերգեյ Մովսիսյանը որոշել է այդ պաշտոնին գործուղել իր համագյուղացուն՝ Գալուստ Թադևոսյանին, որը նաև իր խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի ազգականն է․ նա մարզպետի հայրենի Փարպի գյուղում շախմատի ուսուցիչ է եղել։ Մեր աղբյուրներն ասում են, որ հնարավոր է մարզպետը չմարսի կադրային այս փոփոխությունը, քանի որ նախկին պետը՝ Սեդա Ղուկասյանը, մոլի նիկոլական է և չնայած մարզպետի հորդորով ինքնակամ դիմում է գրել, սակայն անձամբ էր ստանձնում Փաշինյանի մարզային այցելությունների մասովկան ապահովելու գործը, ուստի չի բացառվում, որ նոր պետն առաջիկայում խնդիրներ ունենա»: |
«Սուրմալուի պայթյունը մի մեսիջ ունի»․ Աղասի Ենոքյան
4615:48Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում
7514:36«Գոնե ձևի համար մի ցավակցական խոսք չի ասել»․ Փայլակ Ֆահրադյան
11512:18«Ղրիմի դեօկուպացիայի հարցով խորհրդատվական խորհուրդ է ստեղծվել». Զելենսկի
17312:06«Դադարեցնում եմ Երևանի ավագանիում իմ լիազորությունները». Կարինե Բաղդասարյան
13111:48Սերբիան հրաժարվել է իր տարածքում ՌԴ ռազմաբազայից
19611:18