«Ծնվեց մեր հրաշքը, ում 2 եղբայրները զոհվել էին 44-օրյա պատերազմում». Անուշ Աբրահամյան
![]() Այսօր Էրեբունի ԲԿ ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը։ Բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծնվեց մեր հրաշքը, ում 2 եղբայրները զոհվել էին 44-օրյա պատերազմում։ Կյանք տվեց բոլորին էս փոքրիկը»: 26-ամյա Գևորգ Գևորգյանն ու 22-ամյա Կարեն Գևորգյանը 2 տարի ծառայել են Ոստիկանության զորքերում: Դրանից հետո սկսվել է պատերազմը, առաջին իսկ օրերից տղաներն իրենց ծառայակից ընկերների հետ հայրենիքի համար մարտնչել են նախ Քարվաճառում, հետո՝ Շուշիում: Գևորգ և Կարեն Գևորգյանները զոհվել են նոյեմբերի 7-ին, Շուշիում: Տղաների մարմինները, որոնք եղել են կողք կողքի, գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 17-ին: Ծնողները տեղյակ չեն եղել, որ որդիները կռվում են Շուշիում, քանի որ նրանք գաղտնի են պահել դա: Վերջիններիս զոհվելուց հետո նոր միայն Գևորգի կինը ծնողներին պատմել է, որ նա հաճախ զրուցելու ընթացքում ասել է՝ շրջափակման մեջ են, հնարավորություն չունեն դուրս գալու: ![]() Աղբյուրը` Անուշ Աբրահամյան |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36

