Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

497
Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ., 12:30
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»: