ՀՀ պետական պարտքը կրկին աճել է. ինչ է սպասվում դոլարի տատանման հետևանքով. «Ժողովուրդ»
![]() «Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2022 թվականի մայիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 581 մլն դոլար, որը, տարեսկզբի համեմատ, աճել է 355 մլն դոլարով կամ 3.8%-ով։ Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 533 մլն դոլար։ 18.2%-ով աճել է ներքին պարտքը՝ կազմելով 3 մլրդ 047 մլն դոլար։ Եթե, այս տարեսկզբի համեմատ, տարեվերջին դոլարի փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելի փոքր կլինի, հետևաբար կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կանխատեսված 60.2%-ից ցածր կլինի։ Երբ դոլարը էժանանում է, պետության համար պետական պարտքի բեռը որոշ չափով թեթևանում է։ Հայաստանի պետական պարտքի գերակշիռ մասը՝ շուրջ 70%-ը, արտաքին պարտքն է։ Այն հիմնականում ստացվում և մարվում է դոլարով, սակայն դրա համար պետական բյուջեից տրամադրվող գումարը, բնականաբար, ՀՀ դրամով է, հետևաբար որքան ավելի էժան է լինում դոլարը, այնքան ավելի քիչ դրամ է ուղղվում պետական պարտքի մայր գումարներին ու տոկոսավճարներին։ Դրամը դոլարի նկատմամբ կտրուկ տեմպերով արժևորվում է մայիսի վերջերից, հատկապես՝ հունիսի առաջին երկու շաբաթում։ Հունիսի 14-ին դոլարի որոշակի աճ նկատվեց, սակայն հունիսի 17-ից կրկին էժանանում է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Առաջիկայում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում ԵԱՏՄ-ում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12411:30
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
14605.06.2026, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26504.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
25804.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
20604.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
22604.06.2026, 00:36
