Լավրովը Բաքվում է
![]() Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Թեհրանից երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բաքվում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև նախատեսված է նրա հանդիպումը հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում և Կասպիական տարածաշրջանում: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բաքվի հետ առօրյա համատեղ աշխատանքը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։ «...Մենք ողջունում ենք այս տարվա մայիսի 24-ի Ադրբեջան-Հայաստան պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին հանդիպումը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը, միջպետական սահմանի սահմանազատման արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի այս դժվարին, բայց չափազանց կարևոր գործընթացին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։ Հումանիտար ոլորտում շփումները նպաստում են Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդմանը։ Ռուսական կողմը կշարունակի երկխոսությունը քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների միջոցով՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
