«Ինչպես ասում են՝ ճշմարտության հերթական ժամն է»․ վարչապետ
![]() «2021թ․ արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ի սկզբանե ավել ենք կատարել՝ 147 միլիարդ դրամով։ Այսօրվա դրությամբ 2022թ. եկամտային մասի կատարաման տեմպի առումով մոտավորապես 46 մլրդ դրամ ավել հավաքագրումներ ունենք»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ պետական բյուջեի պահուստային ֆոնդն ավելանում է։ «Պետական բյուջեում հավելված ունենք, որտեղ նախատեսել ենք ծրագրեր, որոնք էդ պահի դրությամբ բյուջետային շրջանակի մեջ չի տեղավորվել, և մենք պահել ենք հենց էս դեպքերի համար։ Հիմա նախարարություններից սպասում ենք, որ նոր ծրագրեր ներկայացնեն»,- նշեց նա։ «Ինչպես ասում են՝ ճշմարտության հերթական ժամն է․ հիշում ենք բոլորս, թե բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ինչ մեծ բանավեճեր էին տեղի ունենում։ Մեր բոլոր նախարարությունները պնդում էին, որ անհետաձգելի ծրագրեր կան։ Հիմա խնդրում եմ էդ անհետաձգելի ծրագրերը բերեք՝ տեսնենք»,- ասաց վարչապետը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
