Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել ցուցարարներին»․ Մհեր Գրիգորյանը՝ #РИАНовости-ին

574
Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 11:16
«ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել ցուցարարներին»․ Մհեր Գրիգորյանը՝ #РИАНовости-ին

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ բողոքողներին, այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով, բողոքի ակցիաները միանգամայն նորմալ երևույթ են. դրանք անցկացվում են օրենքով սահմանված կարգով. Հայաստանն ինքը ժողովրդավարական երկիր է, որտեղ քրգործ չեն հարուցում զուտ ցույցի մասնակցելու փաստի համար։