ԵՄ-ում «Գազպրոմ»-ի հաճախորդների մեծ մասը գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով
![]() Մինչ օրս գազի գրեթե ողջ ծավալը, որը Գազպրոմը մատակարարում է Եվրոպա, վճարվում է ռուսական արժույթով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նաև մատնանշել է ներքին էներգետիկ հսկայի հաճախորդների մեծ տոկոսը, որոնք արդեն ռուբլով վճարում են Ռուսաստանից վառելիքի համար։ «Այն հաճախորդները Եվրոպայում, ովքեր ցանկություն են հայտնել անցնելու, նրանք փոխել են, կարծում եմ, եթե սպառման ընդհանուր ծավալից վերցնենք՝ մոտ 90-95 տոկոսը»,- Նովակին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գարնան սկզբին հրամանագիր է ստորագրել ռուսական գազի դիմաց վճարումներին ռուբլով անցնելու մասին։ Ապրիլի 1-ից նոր պայմանները գործում են 48 ոչ բարեկամ երկրների համար. հիմա Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու համար պետք է հաշիվ բացեն Գազպրոմբանկում և այնտեղ գումար փոխանցեն արտարժույթով։ Անցյալ ամիս Լեհաստանն ու Ֆինլանդիան հրաժարվեցին կատարել Մոսկվայի պահանջները։ Մինչ այս նմանատիպ պատասխան էին տվել Բուլղարիայի իշխանությունները։ Լեհաստանը, մասնավորապես, որոշել է խզել մատակարարման պայմանագիրը Մոսկվայի հետ՝ չսպասելով 2022 թվականի ավարտին։ Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը մայիսի վերջին կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը պետք է այլ երկրներին հացահատիկ և պարարտանյութ մատակարարի ռուբլով։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
