«ՀՀ պսևդո-իշխանությունները ցույց տվեցին, որ տվյալ ոլորտներում չունեն առաջնահերթություններ». Վահե Դավթյան
![]() Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածաշրջանում էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության աննախադեպ մարտահրավերների ու ռիսկերի առկայության պարագայում համապատասխան ոլորտային նախարարությունների բացակայությունն առնվազն անթույլատրելի է: 2018թ. կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես այսօր տեսնում ենք, նպաստեցին Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խարխլմանը՝ պատասխանատվության փոշիացմամբ ու ինստիտուցիոնալ տրամաբանության մերժմամբ: Արդյունքում ստացանք մի կողմից՝ գործառույթների հսկայական սպեկտր ունեցող գերմոֆրոդիտ-նախարարություններ, մյուս կողմից՝ թզուկ-նախարարություններ, որոնց գործառույթները շատ հանգիստ կարելի էր բաշխել որոշ գերատեսչությունների միջև (խոսքը նույն ԲՏ նախարարության մասին է, որն ի սկզբանե ստեղծվել էր Ադրբեջանի նույնատիպ նախարարության մոդելով): Էներգետիկայի ու տրանսպորտի (ինչպես նաև գյուղատնտեսության, մշակույթի) նախարարությունները լուծարելով՝ ՀՀ պսևդո-իշխանությունները ցույց տվեցին, որ տվյալ ոլորտներում չունեն առաջնահերթություններ։ Արեք, ինչ ուզում եք։ Ի դեպ, նախարարությունների խոշորացման բացասական հետևանքներն արդեն շատ լավ գիտակցում են Վրաստանում, որտեղ էներգետիկայի նախարարությունը՝ տնտեսական զարգացման նախարարությանը միացնելու արդյունքում էներգետիկ համակարգում վերջին տարիներին նվազել են օտարերկրյա ներդրումները: Հաշվի առնելով Հակաստանեւմ տիրող էներգատրանսպորտային ճգնաժամը՝ նշված երկու ոլորտների կառավարման խնդիրներին պետք է տրվեն հստակ ինստիտուցիոնալ լուծումներ՝ Տրանսպորտի ու կապի և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների ձևաչափով»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
