Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացել են. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում էլի բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչև տարեվերջ ավելի են բարձրանալու: Վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն գերազանցում էր 1600 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 730 հազար դրամով, մինչդեռ մարտին այն կազմել է 715 հազար 600 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 14 400 դրամով թանկացել է: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 10 900 դրամով, Քանաքեռ-Զեյթունում՝ 8050 դրամով: Օրինակ՝ Դավիթաշեն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 375 հազար 300 դրամով, Ավանում՝ 325 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 328 հազար դրամով, Նոր-Նորքում՝ 322 հազար դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաև Նուբարաշենում, որտեղ մարտին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 197 հազար դրամ, իսկ ապրիլին՝ 200 հազար դրամ։ Մասնագետների խոսքով՝ թանկացել են ոչ միայն բնակարաններն ու տները, այլև վարձակալության ծառայության գինն է բարձրացել: Այս տարեսկզբից գրեթե 50 տոկոսով բարձրացել են վարձու բնակարանների վճարները՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին Ռուսաստանից եկողների հոսքը փոքր-ինչ պակասել է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
