Արջը հոշոտել է իր վրա կրակած որսորդին
![]() Իրկուտսկի մարզում արջն սպանել է 62-ամյա տղամարդուն, ով կրակել է իր վրա։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Տուլուն քաղաքի մոտ գտնվող անտառում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը դիտահարթակից վիրավորել է արջին, սակայն մեկ կրակոցը բավարար չի եղել կենդանուն սպանելու համար։ Այն բանից հետո, երբ որսորդն իջել է ներքև, արջը հարձակվել է ու սպանել: Ավելի ուշ կենդանին տղամարդու կողքին ընկած՝ սատկել է ստացած վերքերից։ Որսորդի դին հայտնաբերել են երկու օր անց։ Աղբյուրի հետ զրույցում որսորդ Կոնդրատովը պատմել է, որ այս պահին արջերի մոտ զուգավորման շրջան է, ինչը նրանց ավելի ագրեսիվ և վտանգավոր է դարձնում մարդկանց համար։ Իսկ պարզելու համար, թե արդյոք արջը կենդանի է, պետք է նայել նրա ականջներին: «Եթե ականջները ցցած են, ուրեմն նա դեռ ողջ է։ Դե, իսկ եթե արջի հանդիպելիս ընդհանրապես զենք չունես, լավագույն խորհուրդն է՝ հնարավորինս բարձր աղմկել, բղավել, ծափ տալ, թակել ափսեներ։ Գլխավորը՝ ոչ մի դեպքում չփախչելն է»,- պարզաբանել է մասնագետը։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
15613:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
16110:43
Կրասնոյարսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
18309:42
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
139Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
277Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
17525.11.2026, 23:30
