Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Տուժած հայի հարազատները Վլադիկավկազում սպանել են Օսմանովին

1652
Երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ., 10:54
Տուժած հայի հարազատները Վլադիկավկազում սպանել են Օսմանովին

Տաքսու 79-ամյա վարորդ Սերգեյ Գրիգորյանի և 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովի միջև՝ Վլադիկավկազում ուղևորության ընթացքում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. երիտասարդը հարվածել է Գրիգորյանի որովայնին, այս մասին հայտնում է «Գազետա»-ն: Նշվում է, որ վարորդին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց, իսկ հարձակվողին կալանավորել ու տարել են նույն բուժհաստատություն, քանի որ նրա ձեռքը վնասվել էր։ Հիվանդանոց են եկել նաև տարեց տղամարդու հարազատներն ու բարեկամները։ Վերջինները, տեսնելով հարձակվողին, ոստիկանների աչքի առաջ հարվածել են նրան, ապա կրակել նրա վրա: Օսմանովին փրկել չի հաջողվել: Կատարվում է հետաքննություն: