Ռուբեն Ռուբինյանը Խաչատուր Սուքիասյանի բանկից 33 մլն վարկ է ստացել և գնել բնակարան՝ էլիտար թաղամասում
![]() ՔՊ պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանը շուտով կտեղափոխվի նորակառույց բնակարան, որը ձեռք է բերել նախորդ տարի: Ռուբինյանը, ում աշխատանքային գործունեությունը սկսվում է 2018 թվականից և միանգամից փոխարտգործնախարարի պաշտոնից, առաջին անգամ աշխատանքի գնալու ժամանակ պաշտոնապես իր հաշվին ունեցել է ընդամենը 500 հազար դրամ գումար, այս մասին գրում է Yerevan.Today-ը: «Կարճ ժամանակահատվածում սրընթաց կարիերայի աճ ունեցած Ռուբինյանն արդեն 2020 թվականին իր բանկային հաշվին ունեցել է 14 միլիոն դրամ գումար: Հենց այդ ժամանակահատվածում էլ, ինչպես տեղեկանում ենք, նա ընդգրկվում է այն հանրային ծառայողների ցուցակում, որոնք պետք է բնակարան գնեն նոր կառուցվող բազմաբնակարան շենքում: 2021 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը երկու անգամ՝ համապատասխանաբար 45,500,000 և 2,400,000 ՀՀ դրամ, փոխառություններ է կատարել «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ին: Այն գտնվում է Ավան վարչական շրջանում, կայքում նշված է, որ կառուցապատման ավարտը նախատեսված է այս տարվա հունիսին: Մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 475,000 դրամ: Նշենք նաև, որ 2021 թվականին Ռուբեն Ռուբինյանը 33,500,000 ՀՀ դրամ փոխառություն է ստացել Հայեկոնոբանկից, 527,208 դրամ էլ՝ Ինեկոբանկից: Իսկ ինպես հայտնի է Հայեկոնոբնակը պատկանում է ՔՊ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Առաջիկայում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում ԵԱՏՄ-ում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12411:30
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
14605.06.2026, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26504.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
25804.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
20604.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
22604.06.2026, 00:36
