ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել
![]() Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Վերջին շաբաթներին դոլարի փոխարժեքի անկումն ու հայկական դրամի արձանագրվող արժևորումն ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Տեղի ունեցողը գաղութային մետրոպոլիայի՝ Ռուսաստանի, իր գաղութ հանդիսացող Հայաստանի տնտեսության և հայ ժողովրդի դրամական միջոցների հաշվին՝ երկրի կեղեքում և սեփական տնտեսական փրկօղակների ստեղծում է։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում դրամն է՛լ ավելի է արժևորվելու, իսկ դոլարն է՛լ ավելի է անկում արձանագրելու։ Սա նշանակում է, որ հայկական առանց այդ էլ գրեթե անգո արտադրանքը դառնում է բացարձակապես անմրցունակ, իսկ քաղաքացիների գնողունակությունն աննախադեպորեն կրճատվում է։ Անարժեք են դառնում նաև Արևմուտքից Հայաստանի իրենց ընտանիքներին ուղարկվող արտաքին փոխանցում-տրանսֆերները, որոնք հանդիսանում են հազարավոր ընտանիքների ֆինանսական գոյության միակ գրավականը։ Մոսկվան սա անում է՝ հայկական դրամը կապելով այլևս ոչինչ չարժեցող և ռուսական ծիրից դուրս լիովին անպիտան ռուսական ռուբլուն, իսկ Հայաստանից ամբողջությամբ արտահանում է այլևս էժան դոլարը՝ սպասարկելու համար իր արտաքին գործարքները։ Բացի դրանից, ըստ գաղութարար թշնամու տրամաբանության, ստեղծվող իրավիճակի արդյունքում Հայաստանի տնտեսական անհուսալի վիճակը երկիրն ու ժողովրդին առավել կառավարելի և սակարկելի է դարձնելու՝ առաջիկայում սպասվող ռուս-թուրքական տնտեսական կլանման համար։ Հայաստանն, այսպիսով ենթարկվում է դասական և դաժանագույն գաղութային կեղեքման։ Ինչպես նաև՝ տնտեսական հարձակման։ Տնտեսական այս ահռելի պատերազմական գործողությունը Հայաստանի դեմ է՛լ ավելի է ծնկի բերելու Հայաստանի պարզ քաղաքացուն, մանր ու միջին տնտեսվարողին և արդար քրտինքով աշխատող երկրագործին։ Ազգային-ժողովրդավարական բևեռը ևս մեկ անգամ կոչ է անում հայ ժողովրդին արթնանալու և կանխելու հասունացող հիմա արդեն տնտեսական արհավիրքը։ Պասիվությունն ու ճակատագրապաշտությունը չեն կասեցնելու երկրի արտաքին և ներքին թալանն ու արդյունքում թշնամուն հանձնումը, որ արտաքին գաղութարար թշնամին՝ իր խամաճիկ գաղութային վարչախմբի ձեռքերով իրականացնում է Հայաստանում։ Դրամի արժևորումն ու դոլարի արժեզրկումը Հայաստանի պետության մնացորդներն ու հայ ժողովրդի արագ ոչնչացման ծրագրի մաս են։ Այդ գործողություններն ու ծրագիրը պետք է արժանանան հայ ժողովրդի հատուկ արձագանքին»։ Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական բևեռ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
