Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ատոմ Ջանջուղազյանը պիտի հետամուտ լինի, որ բարձրացված հարցերը պատշաճ արձագանք գտնեն». Անի Սամսոնյան

3995
Ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ., 18:36
«Ատոմ Ջանջուղազյանը պիտի հետամուտ լինի, որ բարձրացված հարցերը պատշաճ արձագանք գտնեն». Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվեքննիչ պալատը չարաշահումներ է հայտնաբերել գերատեսչությունների և մասնավորապես՝ Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով ձեռնարկված միջոցառումներում:

Սա թեժ քննարկման առարկա է դարձել Ազգային ժողովում: Երևի իշխանական պատգամավորներին հաճելի չէ լսել, որ պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ մաքուր չէ:

Ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին «Լուսավոր Հայաստանը» քննիչ հանձնաժողով էր ստեղծել կորոնավիրուսի հաղթահարման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը և թափանցիկությունը ստուգելու համար: Կառավարություն և այլ պետական մարմիններին էինք ուղարկել մոտավորապես 300 հարցադրում, որի պատասխաններն այդպես էլ ժամկետում նորմալ չստացանք, որովհետև հասկացան՝ շատ ենք խորանում և իրենք խնդիրներ են ունենալու:

Մենք դիմել էինք նաև Հաշվեքննիչ պալատին և այսօրվա եզրակացությունները պետք է ներառվեին մեր հանձնաժողովի վերջնական ուսումնասիրություններում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ամեն ինչ անում էին, որ հանձնաժողովն արդյունավետ չաշխատի՝ պաշտպանելով Կառավարությանը, բայց դե այսօր ստիպված են առճակատվել հայտնաբերված չարաշահումների հետ:

Ատոմ Ջանջուղազյանն էլ պիտի հետամուտ լինի, որ բարձրացված հարցերը պատշաճ արձագանք գտնեն, որովհետև ստացվում է՝ Ֆինանսների նախարար լինելով՝ իրեն պատեպատ էր տալիս բոլոր գերատեսչությունների «կապրիզները» բավարարելու համար, որ քովիդը հաղթահարվի, բայց պարզվել է, որ գումարներն այդքան էլ թափանցիկ և հասցեական չեն ծախսվել»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան