Բեռլինում դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած ՀՀ քաղաքացին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի
![]() Բեռլինի ոստիկանությունն ու դատախազությունը եկել են այն եզրակացության, որ Շառլոտենբուրգում մի խումբ դպրոցականների վրաերթի ենթարկած հոգեկան հիվանդ է։ «Նշաններ կան, որ սա ենթադրաբար հոգեկան հիվանդի դիտավորյալ հանցագործություն է։ Հետաքննությունը շարունակվում է բոլոր ուղղություններով»,- ասվում է ոստիկանության և դատախազության հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի օրը: Նշենք, որ նախորդ օրվա առավոտյան Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում մեքենան վրաերթի է ենթարկել Հեսսեն քաղաքի 24 դպրոցականներից բաղկացած խմբին։ Վարորդը միտումնավոր մեքենան ուղղել է դեպի մայթ՝ վրաերթի ենթարկելով մի քանիսի: Այնուհետև մեքենան կրկին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված, վրաերթի է ենթարկել մեկ այլ անձի, բախվել մեկ այլ մեքենայի և բախվել խանութի ցուցափեղկին: Ականատեսները բերման են ենթարկել վարորդին և հանձնել ոստիկանություն։ Պարզվել է, որ նա Բեռլինում բնակվող գերմանական և հայկական երկքաղաքացիություն ունեցող 29-ամյա երիտասարդ է։ Խմբին ուղեկցող ուսուցիչներից մեկը տեղում մահացել է, երկրորդը՝ ծանր վիրավորվել։ Ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև 7 դպրոցականներ, ևս -ն ստացել են թեթև վնասվածքներ։ Բացի այդ, տուժել է 17 ուղևոր, հոգեբանների օգնությանն է դիմել 50 մարդ։ Վարորդը նույնպես բժշկական օգնության կարիք է ունեցել, այս պահին նա կալանավորված է։ Գերմանականն Berliner Zeitung-ը նշել է, որ կասկածյալի ավտոմեքենայում հայտնաբերվել է հանցագործության խոստովանությամբ նամակ։ Սակայն, ըստ քննիչների, նրա արարքում քաղաքական դրդապատճառներ չկան։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
