Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Կրակոցներ՝ Լոռու մարզում. կա զոհ և վիրավոր

1566
Չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ., 11:06
Կրակոցներ՝ Լոռու մարզում. կա զոհ և վիրավոր

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Սմբատ Դավոյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն բժշկական կենտրոն «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Բորիս Վանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: