«Այս ցնցումներից ՀՀ-ում բիզնեսը և քաղաքացիները տուժելու են». Արման Վարդանյան
![]() Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Հայաստանում բորսա լիներ, մոտավոր պատկերացում կլիներ՝ ինչ է կատարվում տնտեսության հետ, ներդրողները չէին վախենա գործարքներ կատարելուց, մարդիկ կհասկանային դրամի տատանումն արտարժույթների հանդեպ այդքան հիվանդագին, ինչ վտանգներ են պարունակում։ Քանի որ ԿԲ-ն հանրության հանդեպ ունի 0 հաշվետվողականություն, հայտնի չէ՝ մեկ ամսվա կտրվածքով ի՞նչ քանակությամբ արտարժույթ է մտնում երկիր և դուրս գալիս։ Այս ցնցումներից Հայաստանում բիզնեսը և քաղաքացիները տուժելու են՝ շահելու են բանկերը, որոնք տեղեկացված են ընթացող գործընթացներից։ Տեղեկացված է նաև ԵԱՏՄ կոչվածը, Ռուսական ԿԲ-ն, որն օնլայն ռեժիմով հետևում է Հայաստանի մուտքերին ու ելքերին, և իր ուզած քանակությամբ դոլարը հավաքում-տանում։ Ժամանակին, երբ Հայաստանի ՀՕՊ-ը միացնում էին ՀԱՊԿ-ին դրա հետևանքները քչերն էին հասկանում, հիմա երբ բանկային համակարգն են սինխրոնացնում, դրա հետևանքները մի օր՝ հոպա լինելու։ Հ. Գ. Տարվա սկզբին, մինչև պատերազմը, մինչև սանկցիաները, պատահական իմացա, որ Հայաստանում գաղտնի այցով շրջագայում է ՌԴ ԿԲ նախագահը՝ Նաբիուլինան։ Այն ժամանակ բնական մտավախություն առաջացավ, ի՞նչ են հաշվում ոխերիմ բարեկամները»։ Աղբյուրը` Արման Վարդանյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
