Մահվան ելքով ավտովթար՝ «Չայնիի ոլորաններ»-ում
![]() Հունիսի 7-ին՝ ժամը 03։10-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1990 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը, վարորդը տեղում զոհվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Գ․ Գ․-ի դին դուրս են բերել ձորից (մոտ 300 մ) և մոտեցրել դի տեղափոխող մեքենային: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
