Սելիտրայի արժեքը թանկացրել են. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի գնի շուրջ դժգոհություններն ավելանում են: Այս անգամ թերթին են դիմել Կարմիրգյուղ համայնքի բնակիչները, որոնց պատմելով՝ իրենք մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել են 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել են ավելացնել ևս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 12000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ: Այս թեմայի շուրջ թերթը զրուցեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի հետ. «Մեկ պարկ ռուսական սելիտրայի դիմաց գյուղի բնակիչները վճարել են 12000 դրամ, բայց հետո չեղարկվել է, ու սելիտրան Ռուսաստանից չի եկել Հայաստան»: Գյուղապետի խոսքով՝ ռուսական սելիտրայի՝ հայկական սահմանով չանցնելու պատճառը Վերին Լարսի ճանապարհի փակ լինելն է եղել: «Քանի որ գումարները հավաքվել էր, կառավարությունը որոշեց սելիտրան փոխարինել իրանական արտադրության կարբանիտով: Սելիտրայի մեջ պարունակող ազդող նյութը 34 տոկոս է, իսկ կարբանիտի մեջ՝ 46 տոկոս, բնականաբար, գումարն էլ ավելացել է: Նորից վերաբաշխում արեցինք, մարդիկ յուրաքանչյուր պարկի դիմաց 2000 դրամ ավելացրին… Կարբանիտն էլ ստացել ենք, բաշխել մարդկանց, և չկա մարդ որ չի ստացել»,- տեղեկացրեց գյուղապետը»: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
