Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ուկրանիայի ԱԳ նախարարի կոշտ պատասխանը Մակրոնին

686
Կիրակի, 05 հունիսի, 2022 թ., 10:30
Ուկրանիայի ԱԳ նախարարի կոշտ պատասխանը Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հայտարարել էր, որ շատ կարևոր է չնվաստացնել Ռուսաստանին, որպեսզի դիվանագիտական լուծում գտնվի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից հետո:

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան թվիթերյան իր էջում արձագանքել է Մակրոնին. «Ռուսաստանին չնվաստացնելու կոչերը կարող են միայն նվաստացնել Ֆրանսիային կամ ցանկացած այլ երկրի, որն այդպիսի կոչ կանի։ ՌԴ-ն ինքն իրեն է նվաստացնում: Ավելի լավ է կենտրոնանանք նրա վրա, թե ինչպես Ռուսաստանին տեղը դնենք: Դա կբերի խաղաղություն ու կփրկի կյանքեր»: