Մոսկվայում այրվող բիզնես կենտրոնից 120 մարդ է տարհանվել
1215
Ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ., 15:48
![]() Մոսկվայի արևմուտքում գտնվող Grand Setun Plaza բիզնես կենտրոնում այսօր հրդեհ է բռնկվել, որին տրվել է բարդության ամենաբարձր գնահատականը։ Ըստ առկա տեղեկությունների՝ հրդեհի պատճառ կարող էր լինել ոչ պատշաճ տեղադրման պատճառով կարճ միացումը։ Գորբունովա փողոցում այրվող շենքից մոտ 120 մարդ է տարհանվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդգծել է, որ հրդեհի մակերեսը կազմում է մոտ հազար քառակուսի մետր։ Հրդեհի մարմանը ներգրավվել է 180 մարդ և 41 տեխնիկա։ Հրդեհի մասին տեղեկություն է ստացվել Մոսկվայի ժամանակով 09:31-ին։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ հրդեհը պատել է շենքի չորս հարկերը: Կեսօրին արդեն հրդեհը մարվել է, զոհերի մասին տեղեկություն չկա: 2 մարդ դիմել է բուժօգնության: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
