Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

1001
Ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ., 11:36
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հերթական ապատեղեկատվությունն է։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»։