Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Մոսկվայում սպանվել է հետախուզման մեջ գտնվող գործարար Հովհաննես Կամարյանը

1891
Ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ., 11:18
Մոսկվայում սպանվել է հետախուզման մեջ գտնվող գործարար Հովհաննես Կամարյանը

Հունիսի 2-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարար է սպանվել: Հովհաննես Կամարյանը Հայաստանում հետախուզման մեջ էր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կատարել է ծանր հանցագործություն։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:

Հրաձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մայրաքաղաքի Կոմսոմոլսկի պողոտայում։ 25-ամյա երիտասարդը թիկունքից վազել է տուժածի մոտ և խլացուցիչով ատրճանակով կրակել նրա գլխին։

«Իզվեստիան» հրապարակել է նաև Հովհաննեսի սպանության պահի տեսանյութը։