Ավստրիան պատրաստվում է «Գազպրոմից» «խլել» գազի պահեստները
![]() Եթե «Գազպրոմը» հրաժարվի վառելիքով լցնել Հայդաչի գազի պահեստարանը, այն կփոխանցվի այլ մատակարարի։ Պաշտոնական Վիեննան դրա համար արդեն իրավական պայմաններ է մշակել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։ Նրա խոսքով, ռազմավարական նշանակություն ունեցող այս գազապահեստարանը ներկայում դատարկ է։ Իսկ եթե Գազպրոմը չօգտվի դրանից, ապա օբյեկտը մասնավոր իրավունքի կարգով կփոխանցվի այլ մատակարարի։ Ավստրիայի Դաշնային խորհրդի պատգամավորների առջև ելույթի ժամանակ Նեհամերն ընդգծել է, որ անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Կանցլերը Ռուսաստանի Դաշնության ղեկավարին տեղեկացրել է Վիեննայի ծրագրերի մասին՝ նշելով, որ այժմ խոսքն էներգետիկ մատակարարման անվտանգության մասին է։ «Հայդաչը առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի։ Այն մատակարարում է ԳԴՀ-ին, ինչպես նաև ավստրիական Տիրոլն և Ֆորարլբերգը։ «Օգտագործիր կամ կորցրու» սկզբունքի հիման վրա մենք ստեղծել ենք շրջանակային պայմաններ՝ մինչև ձմեռ էներգետիկ անվտանգության թեման արագացնելու համար»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը կանցլերին։ Դեռ անցյալ ամսվա սկզբին պարզ դարձավ, որ Նեհամերը սպառնացել է Ռուսաստանին, որ գազապահեստարանը կվերցնեն «Գազպրոմ»-ից։ Նա ՌԴ նախագահին «գազային վերջնագիր» է ներկայացրել, գրում է ավստրիական Kronen Zeitung թերթը։ Իր հերթին, Bloomberg-ը նշել է, որ երկրի գազապահեստարանները ներկայում լցված են ընդամենը 20%-ով, ինչը Եվրոպայում ամենացածր ցուցանիշն է։ Գործակալությունը գրել է նաև ավստրիական էներգետիկայի բարձրաստիճան պաշտոնյայի մասին, ով ասել է, որ տարիներ կպահանջվեն, որպեսզի երկիրն ամբողջությամբ հրաժարվի ռուսական գազից: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
