McDonald's նոր ապրանքանիշի ներքո մեկ օրում Մոսկվայում կբացվի 15 վաճառակետ
![]() Մոսկվայում հունիսի 12-ին McDonald's նոր ապրանքանիշի ներքո կսկսի գործել ոչ միայն Պուշկինսկայա մետրոյի կայարանի հայտնի կետը, այլև կբացվեն ևս 14-ը, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը։ Ըստ ինսայդերի՝ ռեստորանները կրկին աշխատում են մեծ թվով մատակարարների հետ: Ինչպես նախկինում, արտադրանքը մոտավորապես 98% ռուսական է: Աղբյուրն ընդգծել է, որ հունիսի 12-ին Մոսկվայում բացման համար նախապատրաստվում է ընդհանուր առմամբ 15 կետ։ Նրանց թվում է «Պուշկինսկայայի» ռեստորանը։ Նաև ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը մենյուի հետ կապված որոշ մանրամասներ է բացահայտել։ «Մենյուում Mac-ով սկսվող անուններով ուտեստներ չեն լինի, բայց այլընտրանքային անուններով կլինեն ծանոթ ուտեստներ՝ Chicken Premier, Nuggets և Grand Burger, ֆրանսիական կարտոֆիլ, Cheeseburger և Caesar Roll. կփոխեն միայն փաթեթավորումը՝ առանց ֆիրմային դեղին «M» տառի»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հունիսի 2-ին McDonald's-ի նախկին ստորաբաժանումը նոր հայտ է ներկայացրել Ռոսպատենտ՝ անվանման հաջորդ տարբերակի գրանցման համար։ Արագ սննդի ցանցը կարող է շարունակել գործել Ռուսաստանում՝ Our Place անվամբ։ McDonald's-ը դարձել է հսկայական թվով միջազգային ապրանքանիշերից մեկը, որը լքել է ռուսական շուկան Ուկրաինայում Մոսկվայի վարած պատերազմի պատճառով: Յեյլի համալսարանի տվյալներով՝ գրեթե հազար ընկերություն լքել է Ռուսաստանի Դաշնությունը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
