Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

«Եռաբլուր»-ի տարածքից գողացել են զոհված մայորի շիրիմին այցի եկած քրոջ դրամապանակը

1858
Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 12:30
«Եռաբլուր»-ի տարածքից գողացել են զոհված մայորի շիրիմին այցի եկած քրոջ դրամապանակը

Մայիսի 31-ին՝ ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այլն։
ՌՈ օպերատիվ ստորաբաժանումներն անմիջապես ձեռնամուխ են եղել հանցագործին հայտնաբերելուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը:

Աղբյուրը`   ՀՀ ՊՆ