«Արցախի 2021 թվականի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը»․ Փաշինյան
![]() «2020 թվականի նոյեմբերից հետո Արցախում իրականացրել ենք 136 մլրդ դրամի ծրագիր։ 120 մլրդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով»,- այսօր՝ ԱԺ-ում Բյուջե-2021-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2019 թվականին Արցախի բյուջեն, որը ամենաբարձրն է եղել, կազմել է 117,9 մլրդ դրամ, որից 57,8 մլրդ դրամը Հայաստանից է վճարվել։ 2021 թվականին եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է։ ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել Արցախին։ 2021 թվականին ՀՀ աջակցությունն Արցախին աճել է 122%-ով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48%-ով կամ 45 մլրդ դրամով։ 2021 թվականի Արցախի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ նման ծրագրերն Արցախում շարունակվում են։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
