Շաբաթներով հայկական պետհամարանիշներով բեռնատարներն արգելափակված են Թբիլիսին շրջանցող ճանապարհին
![]() Շաբաթներով հայկական պետհամարանիշներով բեռնատարներն արգելափակված են Թբիլիսին շրջանցող ճանապարհին, շաբաթներով վարորդները տառապում են օտար ամայի ճամփեքին, իսկ արտահանողները նյութական վնասներ են կրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Կառավարություն ունենք, աշխարհը չունի։ Շաբաթներով հայկական պետհամարանիշներով բեռնատարներն արգելափակված են Թբիլիսին շրջանցող ճանապարհին, շաբաթներով վարորդները տառապում են օտար ամայի ճամփեքին, իսկ արտահանողները նյութական վնասներ են կրում։ Լավ, ասենք ձմռանը Լարսը փակ էր, իսկ հիմա՞։ Սենց էլ անբաշար կառավարություն կլինի՞։ Կառավարությունը կազմվում է խնդիրներ լուծելու, այլ ոչ թե ձախողումների համար արդարացումներ գտնելու համար։ Հիմա էլ են նախկինները մեղավոր, թե՞ Ղարաբաղն է մեղավոր։ Արբանյակի փոխարեն ապահովեք, որ վարորդները Վրաստանով կարողանան անցնել։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
